ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Փողն էլ հո ջո՞ւրը չի բերում

Փողն էլ հո ջո՞ւրը չի բերում
14.07.2017 | 09:22

Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի գյուղերի ոռոգման համակարգերը կարդիականացվեն և կվերակառուցվեն, ինչի համար կառավարությունը երեկվա նիստում 62,6 մլն դրամ հատկացրեց։ Ոռոգման համակարգի նորացումից կշահի գյուղատնտեսությունը՝ ոռոգվող հողերի թիվը կավելանա, կշահի նաև գյուղացին, ջրի կորուստն էլ կնվազի։ Սակայն անհասկանալի է, թե ինչու Հայաստանը ջրային իր ողջ համակարգը հանձնեց օտարերկրյա կառավարման, և ինչու է ջրի գինը բարձրանում, իսկ համակարգի նորոգման համար գումար է հատկացնում պետությունը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 7342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ